Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 134768

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 134768
29.11.2020 | 17:25

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1174-ով՝ հասնելով 134768 -ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 24 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 885-ով և հասել 107364-ի, իրականացվել է 3064 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 509029-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2780-ի: Բուժվում է 24724 մարդ:

Դիտվել է՝ 4052

Մեկնաբանություններ